Չելյաբինսկի ընկերություններից մեկը զոքանչից ազատվելու ծառայություններ է առաջարկում

16:41 • 29.07.14

Չելյաբինսկի բնակիչները բողոքել են Հակամենաշնորհային ծառայության դաշնային վարչություն (ՀԾԴՎ)՝ զոքանչի վերացման ծառայությունների գովազդի համար, գրում է Лента-ն։

 

«Компания на 5» ընկերությունն իր կայքում, որը նվիրված է վնասատուների վերացման ծառայություններին, զոքանչներին դասել է առնետների, խավարասերների և այլ միջատների կողքին։

 

ՀԾԴՎ-ում պատմել են, որ բողոք ներկայացրած տղամարդը զոքանչին միջատների հետ համեմատելը վիրավորական է համարում։ Գերատեսչության մասնագետներն ընդգծում են, որ համաձայն գովազդի մասին օրենքի՝ վիրավորական կերպարների, համեմատությունների և արտահայտությունների օգտագործումն անթույլատրելի է։

 

Պարզելու համար, թե արդյոք գովազդը վիրավորական է, հակամենաշնորհայինները գերատեսչության պաշտոնական կայքում համապատասխան հարցում են թողարկել, որի արդյունքներով ՀԾԴՎ-ն կարող է ընկերությունից պահանջել հեռացնել կայքի տվյալ բաժինը։