Ուինսթոն Չերչիլի 18 կտավներն առաջին անգամ կներկայացվեն հանրությանը (լուսանկարներ)

17:43 • 29.07.14

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը, բացի լավ վիսկիից և սիգարից, սիրում էր նաև գեղանկարչությունը։ Երկրի պատմության մեջ ամենահայտնի վարչապետի աշխատանքներին հնարավոր է ծանոթանալ ԱՄՆ Ատլանտա քաղաքում բացվելիք ցուցահանդեսում, գրում է buro247.ru-ն։

 

Այն մասին, որ Չերչիլը պետական գործերից զատ ազատ ժամանակ զբաղվում էր նաև կերպարվեստով, գիտեին քչերը։ Մինչ այժմ միայն մի քանի նկար է ցուցադրվել հանրությանը։ Սակայն այս անգամ ամեն ինչ այլ կերպ է։ Նրա 18 աշխատանքները, որոնք նախկինում երբեք չեն ցուցադրվել, կներկայացվեն «Դիվանագիտության արվեստը. Ուինսթոն Չերչիլը և փնտրտուքները կերպարվեստում» ամերիկյան ցուցադրության ընթացքում։

 

Բացի կտավներից, կցուցադրվեն նաև նամակներ, լուսանկարներ և անձնական իրեր, որոնք թույլ կտան նորովի տեսնել մեծ քաղաքական գործչի կերպարը։

 

Չերչիլը սկսել է նկարել 1910-ականների վերջին։

Ցուցադրությունը կբացվի Ատլանտայում հոկտեմբերի 3-ին և կտևի մինչև 2015թ. փետրվարի 1-ը, այնուհետ մեկ ամբողջ տարի կճանապարհորդի Ջորջիա նահանգի այլ քաղաքներում։

18 картин Уинстона Черчилля впервые покажут публике

18 картин Уинстона Черчилля впервые покажут публике (фото 1)

Morocco

A View From Chartwell, 1938

Marrakech,1935

Village near Marrakech

Marrakech, a man leading a camel, 1958

Mosque at Marrakech, 1948

'The Valley of the Ourika, 1935

he Marlborough Tapestries at Blenheim Palace

 

 

Ուինսթոն Չերչիլի 18 կտավներն առաջին անգամ կներկայացվեն հանրությանը (լուսանկարներ)