Չինաստանում կնկարահանեն «Ավատար» ֆիլմի արևելյան տարբերակը

11:00 • 29.07.14

Չինացի ռեժիսորները չեն հրաժարվում «Ավատար» ֆիլմին գերազանցելու փորձերից։ Այս անգամ սյուժեի հիմքում կլինեն չժուան ժողովրդի առասպելներն ու լեգենդները, գրում է buro247.ru-ն։

 

Century Media ընկերությունը հայտարարել է 3D ֆիլմի թողարկման մասին, որը կարող է համեմատվել Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի հետ։ Չինական ընկերությունն աշխատանքի է հրավիրել «Ավատար» և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի հատուկ էֆեկտների ռեժիսորին, ինչպես նաև մի քանի հոլիվուդյան սցենարիստների։

 

Նկարահանումները կսկսվեն 2015թ.մայիսին, իսկ ֆիլմի հիմքում կլինեն երիտասարդ Գուկի արկածները, ով փորձում է փրկել իր ժողովրդին վիշապից։

 

Հետաքրքրական է, որ սա չինացի ռեժիսորների առաջին փորձը չէ «Ավատար» ֆիլմին մրցակցություն ապահովելու համար։ Այս տարի կթողարկվի «Empires of the Deep» ֆիլմը, որի վրա նույնպես Քեմերոնի թիմի պրոֆեսիոնալներն են աշխատել։ Նախագծի պաշտոնական բյուջեն կազմել է 208.000 դոլար, ինչը դարձնում է այն ամենաթանկը չինական կինեմատոգրաֆում։
 

Չինաստանում կնկարահանեն «Ավատար» ֆիլմի արևելյան տարբերակը