Չինաստանում ԼԳԲՏ համայնքը պայքարում է միասեռականությունը հիվանդություն համարող և բուժման թերապիա առաջարկող կլինիկաների դեմ
Չինաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն սկսել են առավել ակտիվորեն պաշտպանել իրենց շահերը: Մի շարք քաղաքներում միասեռականների շքերթներ են անցկացվում, ակտիվիստները բողոքի ակցիաներ են կազմակերպում, սակայն հանրությունը նախկինի պես դժվարությամբ է ընդունում միասեռականներին:
Ինչպես գրում է Newsru.com-ը` BBC News-ին հղումով, դրա վառ ապացույցն այն է, որ մի շարք չինական հիվանդանոցներում դեռևս հատուկ թերապիա է գործում, որը բժիշկների խոսքով` կարող է «բուժել» միասեռականությունը: Նմանատիպ հիվանդանոցներից մեկը մոտ ապագայում դատարանում հանդես կգա ընդդեմ ԼԳԲՏ համայնքի:
Բազմաթիվ բժիշկներ Չինաստանում կարծում են, որ միասեռականությունը հոգևոր խանգարում է, թեև Չինաստանն այս համոզմունքից հրաժարվել է 2001-ին: Միասեռականությունը «բուժող» կլինիկաներից մեկի բժիշկը, որի դեմ դատական հայց է ներկայացրել ԼԳԲՏ համայնքը, պնդում է, որ իրենց դիմած հիվանդների 70 տոկոսը բուժվել է, սակայն չի մանրամասնել, թե ինչպես է անցկացվում բուժումը` նշելով միայն, որ դա երկարատև ու բարդ գործընթաց է:













