Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է հնչել

15:46 • 29.07.14

Անհայտ անձը զանգահարել և զգուշացրել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին:

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այժմ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում անանուն զանգի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ:

 

«Անհայտ անձը զանգահարել է «Դոմոդեդովո» օդանավակայանի տեղեկատու ծառայություն և հաղորդել B տերմինալում պատրաստվող պայթյունի մասին: Ոստիկանությունը քննություն է իրականացնում օդանավակայանի տարածքում»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ B տերմինալ «Դոմոդեդովո» օդանավակայանում չկա: