Բրազիլիայի հավաքականի նոր մարզիչն արգելել է ֆուտբոլիստներին լաց լինել մարզադաշտում
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ Դունգան պատմել է մարզիկների հետ աշխատանքի խիստ մեթոդների մասին, գրում է segodnya.ua-ն։
«Թույլ չէի տա մարզիկներին ներկել մազերը, ինչպես անում էին Նեյմարը և Դանի Ալվեսը։ Նրանք դա պետք է անեին նախքան Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, կամ հետո։ Նեյմարի մասին կասեմ, որ անթույլատրելի են հովանավորների անհատական գլխարկները, միայն ազգային թիմի։ Մեր հավաքականը կախված չի լինի նրանից։ Այդ Նեյմարը կախված կլինի թիմից»,- ասել է նա։
Դունգան նշել է, որ, օրինակ, իրեն դուր չի եկել այն, որ ֆուտբոլիստները ¼ եզրափակիչին դաշտ դուրս եկան նրա լուսանկարով մարզաշապիկներով։ «Դա ճիշտ չէ այն մարդկանց հանդեպ, ովքեր փոխարինել էին նրան այդ խաղում։ Չի կարելի ժամանակ ծախսել խաղի ընթացքում լացելու վրա։ Արցունքները դաշտում անընդունելի են։ Միգուցե դա սեքսիզմ համարվի, սակայն տղամարդիկ չպետք է լացեն»,- ասել է հավաքականի նոր մարզիչը։
Հիշեցնենք, որ բրազիլական հավաքականի ղեկավարի պաշտոնում Դունգան փոխարինել է Լուիզ Ֆելիպե Սկոլարիին։










