Իսպանիայի նոր թագավորն արքայական ընտանիքի անդամներին արգելել է աշխատել մասնավոր ընկերություններում
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը թագավորական ընտանիքի անդամներին արգելել է աշխատել մասնավոր ընկերություններում, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով El Pais-ին:
Արգելքը վերաբերում է նաև հենց իրեն՝ թագավորին, ինչպես նաև՝ Լետիցիա թագուհուն, նրանց դուստրեր Լեոնորին և Սոֆիային, գահից հրաժարված Խուան Կառլոսին և նրա տիկնոջը՝ Սոֆիային:
Դրանից բացի Ֆիլիպ VI-ը թույլատրել է, որպեսզի արտաքին աուդիտորները 2015-ից ստուգեն թագավորական ընտանիքի հաշիվները:
Այս որոշումնրը կայացվել են իսպանական միապետության «արդիականացման» շրջանակներում: Ավելի վաղ Իսպանիայի նոր թագավորը հայտարարել էր, որ ցանկանում է ավելի «թափանցիկ» թագավորական ընտանիք ստեղծել:










