Լեդի Գագան և Թոնի Բենեթը սեպտեմբերին ջազ ալբոմ կթողարկեն

21:41 • 29.07.14

Լեդի Գագան և Թոնի Բենեթը սեպտեմբերի 23-ին համատեղ ջազային ալբոմ կթողարկեն: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով THR-ին:


Cheek to Cheek ալբոմում այսպես կոչված՝ «Մեծ ամերիկյան երգարան»-ից կներառվեն 1920-1960-ական թվականներին գրված բրոդվեյյան մյուզիքլների և հոլիվուդյան ֆիլմերի, Tin Pan Alley ձայնագրման ստուդիաների համար նախատեսված մի շարք երգեր, այդ թվում՝ Ջորջ Գերշվիի և Կոուլա Պարտերի ստեղծագործությունները:


28-ամյա Լեդի Գագան և 87-ամյա Թոնի Բենեթը համատեղ ալբոմի վրա աշխատել են 2011 թվականից սկսած: Այդ ժամանակ ձայնագրվել է նրանց համատեղ The Lady is a Tramp երգը՝ ընդգրկվելով Բենեթի Duets II ալբոմում:


Լեդի Գագան իր վերջին սոլո Artpop ալբոմը թողարկել է 2013 թվականին: Ջազային երգչուհի Թոնի Բենեթն իր երաժշտական կարիերան սկսել է 1950 թվականին, իսկ 1990 և 2000 թթ.-ին «Ավանդական փոփ երաժշտություն» անվանակարգում արժանացել է բազմաթիվ «Գրեմմի»-ների: 

 

Լեդի Գագան և Թոնի Բենեթը սեպտեմբերին ջազ ալբոմ կթողարկեն