«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի թրեյլերը դարձել է 2014 թվականի ընթացքում ամենադիտվածը (տեսանյութ)
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ թրիլլերի թրեյլերը դարձել է 2014 թվականին ամենաշատ դիտված ֆիլմի թրեյլերը, հաղորդում է THR-ը:
Zefr ընկերության տվյալներով՝ տեսանյութը և դրա կրկնօրինակները հուլիսի 24-ին հայտնվելուց ի վեր YouTube-ում ունեցել են 36,4 միլիոն դիտում: Տարվա նախորդ ռեկորդը հրապարակման առաջին շաբաթվա ընթացքում պատկանում է «Նինձա կրիաները» ֆիլմի թրեյլերին՝ 31 միլիոն:
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը՝ Էրիկա Լեոնարդ Ջեյմսի համանուն գրքի էկրանավորումը, մեծ էկրան կբարձրանա 2015 թվականի փետրվարի 14-ին՝ Սբ Վալենտինի օրը:










