Զույգը նկարահանել է սառցաբեկորի հանկարծակի փլուզումը մի քանի վայրկյանում (տեսանյութ)
Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգում ամուսինները նավակով զբոսանքի ժամանակ ականատես են եղել, թե ինչպես է հանկարծակի փլուզվում կամարակերպ սառցաբեկորը:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` հսկա սառցակտորի փլուզումը մեծ ալիք է առաջացրել, որը սարսափեցրել է զույգին, ովքեր գտնվել են արագորեն կործանվող սառցակտորից 40-45 մետր հեռավորության վրա:
Բարեբախտաբար, նրանց հաջողվել է նավակով հեռանալ առավել ապահով վայր: Հավանաբար նման միջադեպերն առավել հաճախակի են դառնում` կապված եղանակային գլոբալ փոփոխությունների հետ:











