Իսրայելը հրթիռային հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի տանը

09:43 • 29.07.14

Իսրայելի օդուժը հրթիռ է արձակել իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիայի՝ Գազայում գտնվող տան վրա, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Rueters-ին հղումով:

 

Հաղորդվում է, որ շենքը վնասվել է, սակայն զոհեր և տուժածներ չկան:

 

Հանիայի որդին հաստատել է, որ շենքին հարված է հասցվել, և հավելել է, որ հարձակման պահին տանը ոչ ոք չի եղել: 

 

Այս տարվա հուլիսից Իսրայելը Գազայի հատվածում ռազմական նոր գործողություն է սկսել, որի նպատակը ՀԱՄԱՍ-ի ռազմական պոտենցիալի ոչնչացումն է: