Ճապոնիայում տապից մահացել է 15, հոսպիտալացվել՝ մոտ 8.600 մարդ
Ճապոնիայում չափազանց տաք եղանակի պատճառով 15 մարդ մահացել, 8.580-ը հոսպիտալացվել են, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչությանը հղումով, որի ենթակայության տակ է նաև շտապօգնության ծառայությունը:
Հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ջերմային հարվածից հոսպիտալացվել է մոտ 8.600 մարդ, ինչը 2.6 անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ (3.309 մարդ):
Անցյալ շաբաթ Ճապոնիայի մեծ մասում չափազանց տաք եղանակ է հաստատվել: Օդի ջերմաստիճանն առավելագույնի է հասել ուրբաթ և շաբաթ օրերին, և միայն շաբաթ օրը մահացել է 7, հոսպիտալացվել 1.800 մարդ:
Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ շաբաթ օրը որոշ բնակավայրերում գրանցվել է 35 աստիճան, իսկ այլ շրջաններում՝ 38 աստիճանից ավելի, ինչն աննախադեպ է Ճապոնիայի համար:










