Ահաբեկչական գործողության հետևանքով սպանվել է Աֆղանստանի նախագահի եղբայրը

11:58 • 29.07.14

Աֆղանստանի հարավում մահապարտ ահաբեկչի իրականացրած գործողության հետևանքով սպանվել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի եղբայրը, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

«Մահապարտ ահաբեկիչը որպես հյուր եկել է Հաշմաթ Քարզայի տուն, որպեսզի նրան շնորհավորի իսլամական տոնի կապակցությամբ: Այն պահին, երբ ահաբեկիչը գրկել է նրան, պայթուցիկ սարքը գործարկվել է»,- պարզաբանել են Կանդահարի նահանգապետարանում:

 

Համիդ Քարզայն Աֆղանստանը ղեկավարում է 2004թ.-ի դեկտեմբերի 7-ից: