Լիտվան սկսել է կազմել այն ռուսաստանցիների ցուցակը, որոնց մուտքը երկիր կարգելվի

12:36 • 29.07.14

Լիտվայում սկսել են կազմել այն ռուսաստանցիների ցուցակը, որոնց մուտքը երկիր կարգելվի, հայտնում է «Дождь» հ/ը-ն՝ վկայակոչելով Lietuvos zinios թերթին:

 

Խոսքը Ռուսաստանի այն քաղաքացիների մասին է, ովքեր սատարում են Կրեմլի քաղաքականությանը:

 

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսն ասել է, որ այդ ցուցակում կընդգրկվեն ինչպես քաղաքական գործիչներ, այնպես էլ ուժային կառույցների ներկայացուցիչներ: Ռուսաստանի դեմ Լիտվայի կողմից պատժամիջոցներ սահմանելու հարցը քննարկվել էր դեռ նախօրեին Բրյուսելում:

 

Ավելի վաղ Ռուսաստանի դեմ նման պատժամիջոցներ էր սահմանել Լատվիան՝ հուլիսի 21-ին արգելելով ռուսաստանցի երրգիչներ Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի, Վալերիայի մուտքը: Նման որոշում էր կայացրել Լիտվայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը: