Նորվեգիայում Շվեյցարիայից զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել
Հյուսիսային Նորվեգիայում՝ Տրունես գյուղի մոտակայքում, զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նուր-Տրյոնդելագ շրջանի ոստիկանական վարչությունից հայտնել են, որ ավտոբուսը պատկանել է շվեյցարական զբոսաշրջային ընկերություններից մեկին: 16 ուղևորների և վարորդի ազգային պատկանելությունն այժմ հստակեցվում են:
Համաձայն բժշկական ծառայությունների հաղորդումների՝ ավտովթարի հետևանքով մահացել է երեք մարդ, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նրան փրկարարական ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Մնացած վիրավորներին մոտակա բժշկական հաստատություններ են տեղափոխում շտապօգնության մեքենաները:
Ինչպես նշում են նորվեգական ԶԼՄ-ները, ավտոբուսը բախվել է ճանապարհային պատնեշին, դուրս եկել ճանապարհից և շրջվել: Տեղի ունեցածի պատճառները դեռ հայտնի չեն: Դեպքի վայր է ուղարկվել փրկարարական Sea King ուղղաթիռը: Մայրուղով երթևեկությունը փակվել է երկու ուղղություններով:










