Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը Համագործակցության խաղերին (լուսանկարներ)
Գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները սպորտի մեծ սիրահար են։ Այս օրերին շոտլանդական Գլազգո քաղաքում ընթանում են Համագործակցության հոբելյանական 20-րդ խաղերը, գրում է buro247.ru-ն։
Խաղերի հանդիսավոր բացմանը ներկա է եղել անձամբ Էլիզաբեթ 2-րդ թագուհին, ում պատահական լուսանկարը հոկեյի աղջիկների հավաքականի անդամների հետ դարձել է համացանցային հիթ։ Ժպտացող թագուհին հանկարծակի հայտնվել է կադրում, երբ մարզիկները «սելֆի» են արել խաղերի բացման օրը։


Թագավորական ընտանիքի մյուս անդամներին՝ դքսուհի Քեյթ Միդլթոնին, արքայազններ Ուիլյամին և Հարիին հաճախակի կարելի է տեսնել տարբեր մրցումների ժամանակ՝ հանդիսատեսի շարքերում։ Օրինակ՝ նախօրեին նրանք ներկա են գտնվել խոտի հոկեյի կանանց միջև ընթացող խաղին. դաշտում հանդիպել են Ուելսի և Շոտլանդիայի թիմերը։
![]()








Խաղի ընթացքում հերթական զավեշտալի լուսանկարն է ստացվել, այս անգամ՝ արքայազն Հարիի մասնակցույթամբ։ Խաղի ընթացքում նա «փչացրել» է Նոր Զելանդիայի պատվիրակության անդամներ Գորդոն Տիդջենսի, Թրևոր Շեյլերի և Հերի Հերմանսոնի «սելֆին»։


















