Ուկրաինայում Անի Լորակի, Պոտապի, Տաիսիա Պովալիի պաստառների վրա լոլիկ են նետել (տեսանյութ)

10:25 • 29.07.14

Հայտնի կատարողներ Անի Լորակի, Տաիսիա Պովալիի, Պոտապի և Նաստյա Կամենսկիխի պաստառների վրա լոլիկներ են նետել հայրենի Ուկրաինայում։ Վերջին 2 երգիչները հարձակումների են ենթարկվել նաև ռուսների կողմից՝ Յուրմալայում «Նոր ալիք» մրցույթի բացման ժամանակ ուկրաինական դրոշը ցուցադրելու համար, իսկ այժմ հարձակումների են ենթարկվում նաև ուկրաինացիների կողմից, գրում է ДНИ.ru-ն։

 

Կատարողների պաստառների վրա լոլիկներ և դեղձ են նետել «Պրավիյ սեկտոր» խմբավորման ներկայացուցիչները՝ Օդեսայում։ Այս կերպ նրանք բողոքում են, իրենց կարծիքով, երգիչների հակաուկրաինական պահվածքի դեմ։
«Բոլորը գոհ մնացին ակցիայից, բացի ոստիկանությունից և Բերկուտից»,- նշել է ականատեսներից մեկը։

 

Քաղաքական ակտիվիստները սպառնում են «ամոթի միջանցք» կազմակերպել Անի Լորակի համար, ում համերգները նախատեսված են Օդեսայում։ Տեղի բնակչության նման բացասական վերաբերմունքի պատճառը РУ.ТВ մրցանակն է, որին արժանացել է երգչուհին՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

 

Սակայն, ակտիվիստների կարծիքով, ամենամեծ մեղքն ունի Տաիսիա Պովալին, ով փետրվարի 23-ին՝ Մայդանում զոհվածների սգո օրը, Կրեմլում ելույթ է ունեցել։ Նրանց համար վերջին կաթիլը դարձել է այն, որ երգչուհին մտադիր է մասնակցել Ղրիմում Ռուսաստանի օրվա կապակցությամբ տոնակատարություններին։


 

Ուկրաինայում Անի Լորակի, Պոտապի, Տաիսիա Պովալիի պաստառների վրա լոլիկ են նետել (տեսանյութ)