Ռուսաստանի հարավում ամառային զորավարժանքներ են սկսվել
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում և Ստավրոպոլի երկրամասում մեկնարկում են եռօրյա ամառային զորավարժությունները, հայտնում է gazeta.ru-ն` հղում անելով Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
«Զինվորները պետք է ոչնչացնեն պայմանական թշնամու օդային դեսանտը, ինչպես նաև կրակահերթերով աջակցեն մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին», -նշված է հաղորդագրության մեջ:
Զորավարժություններին մասնակցելու են բանակային ավիացիայի ավելի քան 30 ուղղաթիռներ, մոտ 300 օդաչուներ և ռազմական մասնագետներ:










