Այսօր Վագրի միջազգային օրն է (լուսանկարներ)
Հուլիսի 29-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Վագրի միջազգային օր (International Tiger Day)։ Տոնը սահմանվել է 2010թ. Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ, որի շրջանակներում քննարկվել են գիշատիչների այս տեսակի պահպանման հետ կապված հարցեր։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, համաժողովի մասնակիցները ծրագիր են մշակել, ըստ որի մինչև 2022թ. ամբողջ աշխարհում վագրերի քանակը պետք է ավելանա։
Տարբեր երկրներում Վագրի միջազգային օրը նշելու հիմնական նպատակը հասարակությանն այս կենդանատեսակի վերացման խնդիրների ու պաշտպանության միջոցների վերաբերյալ իրազեկելն է։





















