Ուկրաինան Զյուգանովի և Ժիրինովսկու նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարի

15:15 • 29.07.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է միջազգային հետախուզում հայտարարել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու և Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է Лента-ն։

 

«Մենք ցանկանում ենք հասնել նրան, որ Եվրոպական միությունը չթողնի նրանց մուտք գործել անդամ երկրներ, թեկուզ՝ հանգստի նպատակով։ Թող հանգստանան Չուկոտկայում»,- ասել է Գերաշչենկոն։

 

Նա նաև նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ նյութերի հավաքումն «այժմ քննարկվում է»։