ԱՄՆ Մասաչուսեթս և Նյու Յորք նահանգներին փոթորիկներ են պատուհասել (լուսանկարներ)
ԱՄՆ Մասաչուսեթս և Նյու Յորք նահանգներում փոթորիկներ են սկսվել։ Տեղի բնակիչները պատմում են, որ եղանակն ակնթարթորեն է փոխվել, երկինքը մթագնել է, անձրև և ուժեղ քամի է սկսվել, որի արագությունը հասել է 120կմ/ժ-ի, հայտնում է Вести-ն։
Արդյունքում՝ հարյուրավոր կոտրված ծառեր, հեղեղված թաղամասեր, հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ Ոստիկանությունը մի քանի ավտովթար է գրանցել։










