Հարսանեկան զգեստների նոր հավաքածու Monique Lhuillier-ից (լուսանկարներ)
Նորաձևության վերջին միտումներին հետևող կանայք ու աղջիկները կարող են իրենց կյանքի ամենառոմանտիկ իրադարձությունը՝ հարսանեկան արարողությունը կազմակերպել եկող ամառ, որպեսզի կարողանան այդ օրը կրել Monique Lhuillier-ի վերջին հավաքածուում ներառված հարսանեկան զգեստներից որևէ մեկը։
Ինչպես նշում է Tatler-ը, ֆրանսիացի դիզայները, ում ստեղծած զգեստներով աստղերը ներկայանում են տարատեսակ միջոցառումների կարմիր գորգերին, ներկայացրել է գարուն/ամառ-2015 սեզոնի հարսանեկան զգեստների նոր հավաքածուն։
Դրա ստեղծման հարցում դիզայները զերծ է մնացել գերժամանակակից ու էքստրավագանտ լուծումներից՝ նախապատվությունը տալով ավանդական նուրբ երանգներին, ժանյակին ու շղարշին։





















