Դոմոդեդովոյում ինքնաթիռը խրվել է ասֆալտի մեջ

20:52 • 29.07.14

Դոմոդեդովո օդանավակայանում մի քանի ժամվով հետաձգվել է Մոսկվայից Նովոսիբիրսկ թռչող ուղևորատար ինքնաթիռի չվերթը, քանի որ թռիչքի պատրաստ օդանավը խրվել է ասֆալտի մեջ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ականատեսներին:


Ականատեսների խոսքով` «Boeing»-ը չի կարողացել թռիչքուղի հասնել, քանի որ օդանավը հետևի հատվածով մոտ 10-15 սմ խորությամբ խրվել է ջերմությունից հալված ասֆալտի մեջ:


S7 Airlines ընկերությանը պատկանող «Boeing-737» օդանավը պետք է թռչեր Մոսկվայի ժամանակով ժամը 11:15-ին, սակայն չվերթը հետաձգվել է մինչև 16:00-ն: Ուղևորներին տեղավորել են, ապահովել սննդով և խմիչքով:


Դոմոդեդովո օդանավակայանի մամլո քարտուղար Դարյա Կորշունովան հաստատել է, որ « եղանակային անոմալ պայմանները օդանավերի կայանավայրում որոշակի աննշան խնդիրներ են առաջացրել»: