Յակուտիայում արջը ներխուժել է բնակելի վագոն ու հարձակվել կնոջ վրա
Ռուսաստանի Դաշնության Յակուտիայի շրջանում արջը ներխուժել է բնակելի վագոն ու հարձակվել այնտեղ եղած կնոջ վրա։ Այս մասին տեղեկացնում է Газета-ն՝ ներքին գործերի նախարարությանը հղումով։
Հաղորդվում է, որ կինը, ով ենթարկվել է գիշատչի հարձակմանը, եղել է օդերևութաբանական կայանի աշխատակից։ Ըստ նախնական տվյալների, արջը կոտրել է կայանի վագոնի դուռը, մտել ներս ու կծել կնոջ ձեռքը։
Աղբյուրը հավելում է, որ տեղի ունեցածի մանրամասները հաղորդվել են համապատասխան գերատեսչություններին ու որսորդներին։










