Բելառուսում շրջակա միջավայրն աղտոտողները կարող են զրկվել մեքենայից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանություններն աննախադեպ խիստ քայլեր են ձեռնարկում շրջակա միջավայրի մաքրությունը պահպանելու համար։
Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի ղեկավարը մանրամասնել է, որ այն բելառուսները, ովքեր կբռնվեն շրջակա միջավայրն աղտոտելու պահին, կարող են զրկվել իրենց մեքենաներից։
Լուկաշենկոն ասել է, որ ոչ միայն քաղաքաբնակները, այլև գյուղացիները պետք է շատ ակտիվ դերակատարում ունենան երկիրը մաքուր պահելու հարցում, և աղբը որտեղ պատահի չթափեն։










