Դոնեցկում 9 երեխա է պայթել ականի վրա

09:44 • 30.07.14

Դոնեցկի մարզի Բերեստովայա գյուղում 9 երեխա է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նրա խոսքով՝ դեռահասները բակ են բերել «ինչ-որ պայթուցիկ սարք», որը, հնարավոր է, նռնակ կամ արկ է եղել: Ուժգին պայթյուն է որոտացել:

 

«9 երեխաները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: Բոլորի վիճակը ծանր է, անհրաժեշտ է շտապ անդամահատել նրանց ձեռքերը, ոտքերը: Ոմանք ընդմիշտ կորցրել են տեսողությունը»,- Facebook-ի իր էջում գրել է Գերաշչենկոն։

 

Հատկապես ծանր է 1 տարեկան 3 ամսական երեխայի վիճակը, որը հանգամանքների բերումով եղել է այդ բակում: