Մահացու վիրուսի պատճառով Լիբերիայում արգելվել է ֆուտբոլ խաղալ

00:33 • 30.07.14

Լիբերիայում Էբոլա վիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու պատճառով ժամանակավորապես արգելվել է ֆուտբոլի հետ կապված բոլոր միջոցառումները: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով BBC-ն-ին:


Երկրում վիրուսի տարածումը կանխելու նպատակով երկուշաբթի օրվանից փակվել է սահմանային անցակետերի մեծ մասը: Ներկայում Լիբերիայում վարակի մոտ 200 դեպք է գրանցվել:


Վիրուսային վարակի տարածման ռիսկը կարող է զգալիորեն աճել՝ պայմանավորված այն հանագամանքով, որ ֆուտբոլը կոնտակտային շփման մարզաձև է:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալաների համաձայն՝ փետրվար ամսից Արևմտյան Աֆրիկայում վիրուսի զոհ դարձած քաղաքացիների թիվը հասել է 672-ի:


Էբոլա հեմոռագիկ տենդը մահացու հիվանդություն է, որը կարող է տարածվել անպաշտպան անմիջական շփման և արյան միջոցով: