Գվինեայում համերգի ժամանակ հրմշտոցի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել

08:34 • 30.07.14

Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի լողափերից մեկում Instinct Killers խմբի ռեփ-համերգի ընթացքում հրմշտոցի հետևանքով 24 մարդ է մահացել, հայտնում է Лента-ն։
 

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Ռատոմա լողափում։ Բժիշկների տվյալներով, մահացածների թվում կա 13-ամյա մի աղջիկ։


Երկրի նախագահի մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն այն մասին, որ մշակութային միջոցառման ժամանակ տեղի ունեցած ողբերգությունը բոլորի համար շոկ է եղել։


Այդ կապակցությամբ երկրում հայտարարվել է մեկշաբաթյա ազգային սուգ։


Ոստիկանությունը պարզում է պատահածի պատճառները։