Վիբորգյան կինոփառատոնում կկայանա Դեպարդիեի և Զանուսիի ֆիլմերի համաշխարհային պրեմիերան
Օգոստոսի 8-ից 15-ը Դանիայի Վիբորգ քաղաքում կայանալիք՝ «Պատուհան դեպի Եվրոպա» XXII կինոփառատոնում նոր «Coproduction» մրցույթի շրջանակում կինոսիրողներին 2 խոշոր համաշխարհային պրեմիերա է սպասվում՝ «Վիկտոր» ֆիլմը Ժերար Դեպարդիեի գլխավոր դերակատարմամբ և Քշիշտոֆ Զանուսիի «Օտար մարմին»-ը: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով Риа Новости-ին:
Կինոփառատոնի գործադիր տնօրեն Գևորգ Ներսիսյանի խոսքով՝ նախկին «Պատուհան դեպի Եվրոպա» XXII կինոփառատոնի գլխավոր առանձնահատկությունը նոր «Coproduction» մրցույթն է, որի ծրագրում են ներառվել նաև վերը նշված ֆիլմերը:
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Հայաստանի և Ուկրաինայի համագործակցության արդյունքում ստեղծված 7 ֆիլմն առաջին անգամ են էկրան բարձրանալու:
«Համատեղ ֆիլմերի արտադրության հանդեպ հետաքրքրությունն այսօր նկատվում է ամբողջ աշխարհում: Ինչ վերաբերում է ազգային կինեմատոգրաֆին, ապա դա զարգացման ավելի բարձր մակարդակի հասնելու նոր միջոց է, բացի այդ՝ հնարավորություն է՝ համաշխարհային կինոյի և ֆիլմարտադրության մեջ ավելի խորը շփումներ հաստատելու և ֆիլմերը միջազգային էկրան բարձրացնելու համար»,-նշել է Ներսիսյանը:










