Թուրքիայի փոխվարչապետը կոչ է արել կանանց հասարակության մեջ բարձր չծիծաղել
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը բավական բացասական քննարկումների առիթ է տվել համացանցում, երբ հայտարարել է, որ թուրք կանայք պետք է զերծ մնան հասարակության մեջ բարձրաձայն ծիծաղելուց։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, պաշտոնյան, ով նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակն է, նշել է, որ հասարակության մեջ բարձրաձայն ծիծաղող կանայք բարոյական վերելքի կարիք ունեն։
Պահպանողական հայացքների տեր քաղաքական գործչի արտահայտություններն ակտիվորեն քննարկվել են համացանցում. օգտատերերի մեծ մասն Առընչին կոչ է արել բարձր ծիծաղելու ու բարոյականության վերաբերյալ դասեր տալու փոխարեն պատմել իր և մյուս պաշտոնյաների կողմից ապօրինաբար յուրացված գումարների մասին։










