Խողովակների վթարի պատճառով հեղեղվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը (լուսանկարներ)
Լոս Անջելեսի հայտնի Սանսեթ բուլվարում ջրի խողովակների վթարի պատճառով հեղեղվել է Կալիֆոռնիական համալսարանը, հայտնում է Интерфакс-ը։
Փողոցի անցանելի մասում ջրի շիթի բարձրությունը հասել է մինչև 9 մ-ի։
Հեղեղվել են մոտակա փողոցները և ստորգետնյա անցումները։ Երեք վարորդների ստիպված են եղել փրկել խորտակված մեքենաներից։
Ջրատարի վնասված մասը կառուցվել է 1921-ին և ջուր է փոխանցում Սան Ֆեռնանդո հովտից դեպի Լոս Անջելես։
Կոմունալ ծառայություններին հաջողվել է կանգնեցնել ջրի հոսքն ավելի քան 4 ժամում։
՛











