Թայսոնի մասին ֆիլմում գլխավոր հերոսին կմարմնավորի Ջեյմի Ֆոքսը
Լավագույն տղամարդ դերասանի անվանակարգում օսկարակիր Ջեյմի Ֆոքսը Մայք Թայսոնի ֆիլմում կմարմնավորի վերջինին:
Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Թայսոնը.
-Ես եւ Ջեյմին շատ ենք շփվում: Մոտակա 12-18 ամիսներին կնկարահանվի իմ մասին ֆիլմ եւ նա կմարմնավորի ինձ: Ֆիլմը կլինի գրաֆիկական այնպիսի լուծումներով, որ Ջեյմին տիպիկ ես կլինեմ,- WBC, WBA եւ IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
Հայտնի է նաեւ, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Մարտին Սկորսեզեն:










