Իսրայելը գնդակոծել է Գազայում ՄԱԿ-ի դպրոցը. կա 20 զոհ
Առնվազն 20 պաղեստինցի է զոհվել այս գիշեր, երբ գնդակոծության է ենթարկվել Գազայում ՄԱԿ-ի դպրոցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ջեբալիյա հյուսիսային քաղաքի դպրոցը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, այս շրջանում գործում էր որպես փախստականների ընդունման կետ:
Իսրայելն արդեն 22-րդ օրն է, ինչ ռազմական գործողություններ է իրականացնում Գազայում: Սա արդեն երկրորդ նման միջադեպն է: Մեկ շաբաթ առաջ գնդակոծության էր ենթարկվել Բեյթ Հանունում ՄԱԿ-ի դպրոցը, ինչի հետևանքով մահացել էր 17 մարդ:
Այժմ Գազայի տարածքում ՄԱԿ-ի 80 դպրոց 200 հազար փախստականների են պատսպարում:
Անցած գիշեր ընդհանուր առմամբ 34 պաղեստինցի է զոհվել: Ամբողջ ընթացքում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 1.262-ի: Իսրայելական կողմից 56 մարդ է զոհվել:










