ԱՄՆ օդուժին պատկանող ինքնաթիռի շասիում դեռահասի մարմին են հայտնաբերել
ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող C-130J բեռնատար ինքնաթիռի հետին շասիում դեռահասի դի են հայտնաբերել, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Գերմանիայի ռազմաբազայում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` Associated Press-ին հղումով:
Պենտագոնի մամլո քարտուղար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի կոնտր-ադմիրալ Ջոն Կիրբին հայտնել է, որ զոհվածը սևամորթ պատանի է, հավանաբար՝ աֆրիկյան որևէ պետությունից: Ինքնաթիռը նախքան Ռամշտայնի գերմանական բազա հասնելը մի քանի անգամ վայրէջք է կատարել աֆրիկյան տարբեր երկրներում:
Կիրբիի խոսքով` մարմինը հայտնաբերվել է թռիչքից հետո իրականացվող սովորական ստուգման ժամանակ: Մարմինը հանձնել են Գերմանիայի իշխանություններին, սկսվել է միջադեպի հետքննությունը:










