«Ջենովա» թագավորական պալատն այսուհետ որպես թանգարան է գործելու
Իտալիայում այսուհետ որպես թանգարան կգործի «Ջենովա» թագավորական պալատը: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Repubblica-ին:
Բարեփոխումների արդյունքում նախարար Դարիո Ֆրանչեսկինիի մշակութային ժառանգությունը ո՛չ միայն ամրապնդել է իր կարգավիճակը, այլև՝ կառավարման և ֆինանսական ինքնավարության իրավունք է ստացել:
Նմանատիպ լավագույն թանգարանների ցուցակը բաղկացած է 20 կետից, որն իր մեջ ներառում է այնպիսի աշխարհահռչակ վայրեր, ինչպիսիք են՝ Կոլիզեյը, Ուֆֆիցայի և Պոմպեի պատկերասրահները:
Բոլոր այդ թանգարաններն ու հնագիտական հուշարձանները ո՛չ միայն միջազգային համբավ են վայելում, այլև՝ կայուն զարգացում և այցելությունների աճ են ապահովում:
Թագավորական պալատը կամ Պալացցո Ռեալեն գտնվում է Ջենովայում՝ Բալբի փողոցի վրա, որտեղ պահպանվել են արոկկո և ռոկոկո ոճի եզակի ինտերիերային աշխատանքները: Բացի այդ՝ պալատում առկա են մի շարք գեղանկարներ և քանդակներ:










