Աբու Դաբիում Լուվրի մասնաճյուղին Փարիզի առաջատար թանգարանները 300 աշխատանք «կնվիրեն» (լուսանկարներ)

15:36 • 31.07.14

Աբու Դաբիում Լուվրի մասնաճյուղն իր աշխատանքը կսկսի 2015թ. դեկտեմբերի 2-ին։ Օրսեի թանգարանը, Պոմպիդուի կենտրոնը, Լուվրը և Ֆրանսիայի այլ խոշոր թանգարաններ մասնաճյուղին կփոխանցեն տարեկան մի քանի տասնյակ գլուխգործոց, գրում է buro247.ru-ն։

 

Այդ բոլոր աշխատանքները, սակայն, Լուվրի նոր մասնաճյուղին կփոխանցվեն ոչ ավել քան մեկ տարով։

 

300 «գլուխգործոցների և արժեքավոր աշխատանքների» ցուցակը կհայտարարվի այս տարվա վերջին։ Agence France-Muséums-ի տնօրեն Մանուել Ռաբատեն նշել է, որ արվեստի փոխառությունը նոր Լուվրի կողմից կսկսվի 2015թ. վերջից, շատ ակտիվ կլինի միայն առաջին շրջանում և աստիճանաբար կդանդաղի, երբ Աբու Դաբիի Լուվրում ձևավորվի սեփական մշտական հավաքածուն։

Лувру Абу-Даби


 

Աբու Դաբիում Լուվրի մասնաճյուղին Փարիզի առաջատար թանգարանները 300 աշխատանք «կնվիրեն» (լուսանկարներ)