Այսօր Լուի դը Ֆյունեսը կլիներ 100 տարեկան (լուսանկարներ, տեսանյութ)
Լուի դը Ֆյունեսը ծնվել է 1914թ. հուլիսի 31-ին Կուրբևուա քաղաքում՝ իսպանացի արիստոկրատների ընտանիքում։ Նրա հայրը եղել է պրոֆեսիոնալ փաստաբան, իսկ մայրիկի մասին քիչ բան է հայտնի, սակայն դերասանը վստահեցրել է, որ իր ամենահայտնի՝ ժլատ բուրժուայի կատակերգական կերպարը, նա հենց մորից է կերտել։ Երիտասարդ տարիներին Լուին աշխատել է որպես հաշվետար, կոշիկներ մաքրող և այլն, գրում է calend.ru-ն։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լուին փորձում է իրեն կինոյում, սակայն փառքի ճանապարհը բավականին երկար է տևում։ 1958թ. ռեժիսոր Իվ Ռոբերի «Neither seen, nor known» ֆիլմում կատարած որսագող Բլերոյի դերը նրան համաշխարհային ճանաչում և փառք է բերում։
Ֆանտոմասի մասին եռապատումը, «Մեծ զբոսանք», Ժանդարմի արկածների մասին բազմասերիանոց ֆիլմը դիտել են միլիոնավոր հեռուստադիտողներ ամբողջ աշխարհում։
Լուի դը Ֆյունեսը մահացել է 1983թ. հունվարի 27-ին Ֆրանսիայի Նանտ քաղաքում։






























