Մարտին Սկորսեզեն սկսել է 17-րդ դարում Ճապոնիա այցելած ճիզվիտների մասին ֆիլմի նկարահանումները
Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն սկսել է ճիզվիտների մասին ֆիլմի նկարահանումները, որոնք 17-րդ դարում ժամանել են Ճապոնիա։ Ճիզվիտների կոչման ներկայիս որոշ անդամներ կօգնեն ռեժիսորին ֆիլմի աշխատանքներում, գրում է newsru.com-ը։
Իտալական AsiaNews գործակալության տեղեկություններով՝ «Silence» անվանումով ֆիլմը վարձույթում կհայտնվի 2015թ. վերջին։
Ֆիլմի սցենարը հիմնված է վեպի վրա, որը գրել է ճապոնացի կաթոլիկ գրող Սուսակու Էնդոն՝ 1966-ին։










