Բնության ներդաշնակությունը՝ նկարչուհու հիասքանչ աբստրակտ բնապատկերներում (լուսանկարներ)
Ծովանկարչուհի Սամանտա Քելի Սմիթը հիասքանչ բնապատկերներ ու լանդշաֆտներ է նկարում՝ կիրառելով յուրօրինակ վերացական հեռանկարը:
«Ձգտելով հաշտեցնել բնազդի և զգացմունքների ներաշխարհը արտաքին աշխարհի հետ, որը միաժամանակ գեղեցիկ ու օտարոտի է իր բնական վեհությամբ», - ինչպես ներկայացնում է Viralnova.com-ը՝ այսպես է նկարագրված նյույորքցի նկարչուհու աբստրակտ ստեղծագործությունները նրա կայքում: Նկարչուհին բացատրում է, թե ինչպես է արվեստի միջոցով ուսումնասիրում մարդկային ներաշխարհը:
Սամանտա Սմիթը նկարում է յուղաներկով և էմալով, ինչպես նաև՝ բնական խեժ է կիրառում: Յուրաքանչյուր նկար ստեղծելիս նա գունավոր ներկերը քսում է կտավին շերտ առ շերտ` հերթագայելով խոշոր և նուրբ վրձնահարվածները: Այդ կերպ նրան հաջողվում է հաղորդել ծովում փոթորկահույզ մթնոլորտը: Ծովը հաճախ անվանում են «մարմնավորված զգացմունք», քանի որ այն ունակ է կրքոտ սիրո և ատելության, ծիծաղելու և լացելու: Զգացմունքների այս բոլոր պոռթկումները կարելի է գտնել նյույորքյան նկարչուհի Սամանտա Քելի Սմիթի եթերային գործերում:



















