Ումա Թուրմանը նկարահանվել է երիտասարդ ռեժիսորների 3 կարճամետրաժ ֆիլմերում (տեսանյութեր)
Լոս Անջելեսում կայացել են Ումա Թուրմանի մասնակցությամբ 3 կարճամետրաժ ֆիլմերի պրեմիերաները։ Նախագծերի հեղինակները երիտասարդ ռեժիսորներ են, ովքեր ֆիլմերը ստեղծել են Jameson First Shot մրցույթի համար, գրում է buro247.ru-ն։
Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացել է ազգությամբ ռուս ռեժիսոր Իվան Պետուխովը՝ իր «Նվեր» ֆիլմով։ Այժմ համացանցում հայտնվել են բոլոր 3 ֆիլմերը, որոնցում դերասանուհին մասնակցել է, այդ թվում՝ ռեժիսորներ Հենկո Ջեյի «Երկրային աստվածուհի» և Ջեսիկա Վալենտայնի «Թռի՛ր» ֆիլմերը։










