Էմմա Ուոթսոնն իր լուսանկարով բողոքում է Թուրքիայում կանանց ծիծաղելու արգելքի դեմ
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը Twitter-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ նա ծիծաղում է: Այդկերպ Ուոթսոնը որոշել է նմանակել թուրք կանանց, ովքեր սոցիալական ցանցերում բողոքում են հասարակության մեջ ծիծաղի արգելքի դեմ:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը տոնական հանդիսություններից մեկի ժամանակ, որը նվիրված էր սրբազան Ռամադան ամսվա ավարտին, կոչ էր արել կանանց հասարակության մեջ բարձր չծիծաղել, լինել խիստ և դաստիարակված:
Դրանից հետո հազարավոր թուրք կանայք սոցիալական ցանցերում հրապարակել են իրենց լուսանկարները, որտեղ նրանք ծիծաղում են:
Հուլիսին Էմմա Ուոթսոնը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Դերասանուհին կհամագործակցի ՄԱԿ-ի հետ գենդերային հավասարության և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարցերով:










