Լուսանկարներ, որոնք թվում է՝ գիտաֆանտաստիկ ֆիլմից են (լուսանկարներ)

15:31 • 01.08.14

FUKE անունով ճապոնացի լուսանկարիչն աշխարհը դարձնում է գունավոր հրաշքների օրրան՝ օգտագործելով միայն իր ֆոտոխցիկը: Նա լուսանկարում է Սանուկիում գտնվող իր տան շրջակայքում եղած սովորական վայրերը և, այնուհետ, ինչպես նա է գրում իր կայքում, «ավելացնում իր զգացողություններին և հույզերին համահունչ գույներ», գրում է Viralnova-ն:

 

Ընթացիկ տարում տված հարցազրույցներից մեկում FUKE-ը պատմել է, որ նա որոշել է լուսանկարչությամբ զբաղվել 2003 թվականին, երբ իր ընկերները, գալով իր տուն, նշել են իր քաղաքի գեղեցկությունը: Դա բնական գեղեցկություն է, որ սովորաբար նրանք, ովքեր դա տեսնում են ամեն օր, չեն նկատում:

 

Նա որոշել է ընդգծել իր քաղաքի առանձնահատկություններն աներևակայելի յուրահատուկ ճանապարհով: Գիշերով լուսանկարելով ձնով ծածկված տեսարանները՝ նա այլ աշխարհին պատկանող մի հատկանիշ է տալիս «ձանձրալի» թվացող տեսարաններին:
 

Լուսանկարներ, որոնք թվում է՝ գիտաֆանտաստիկ ֆիլմից են (լուսանկարներ)