«KUBANA» երաժշտական փառատոնը կարող է Ռուսաստանից Վրաստան տեղափոխվել
«KUBANA» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչները, որն այս ամառ վերջին անգամ տեղի կունենա Կուբանում, չեն բացառում նույնանուն միջոցառումը Վրաստանում անցկացնելու հավանականությունը: Այս մասին հաղորդում է newsgeorgia.ru-ն՝ հղում կատարելով ria.ru-ին:
Հինգշաբթի «KUBANA»-ի կազմակերպիչները հաղորդել են, որ փառատոնը Կրասնոդարի տարածաշրջանում այս տարի կանցկացվի վերջին անգամ: Անցյալ տարի փառատոնը տոնեց 5-րդ տարեդարձը: Այս ամառ այն տեղի կունենա օգսօտոսի 14-ից 19-ը՝ Թամանովյան թերակղզու Վեսյոլովկա գյուղում:
Հայտ ներկայացրած մասնակիցների թվում են ՝ Die Antwoord հարավաֆրիկյան երաժշտական խումբը, գերմանական Scooter էլեկտրոնիկները, Ֆլորիդայից Less Than Jake-ը, Անգլիայից Spector ռոք խումբը:










