Մադոննան քննադատության է արժանացել Դավթի աստղի և կիսալուսնի ֆոնին լուսանկարվելու համար

16:50 • 01.08.14

Ամերիկացի երգչուհի Մադոննան Instagram-ում քննադատության է արժանացել Դավթի աստղի ու կիսալուսնի՝ համապատասխանաբար հրեական և մուսուլմանական խորհրդանիշների ֆոնին լուսանկարվելու համար, հայտնում է Lenta-ն:

 

Մադոննան այս կերպ խաղաղության կոչ էր արել Գազայի հատվածում, որտեղ արդեն շուրջ մեկ ամիս է՝ պատերազմ է ընթանում: Նշված խորհրդանիշներով բոդի-արտով կիսամերկ պարողների ֆոնին լուսանկարը Մադոննան մակագրել էր. «Ո՛չ հատուկ գործողությանը: Բոլորս նույն արյունն ենք»: Նա նաև համապատասխան հեշթեգեր էր ավելացրել #ceasefire, #peaceinthemiddleeast և #livingforlove:

 

Մադոննայի բաժանորդները նրան մեղադրել են հիմար, սիոնիստ և նույնիսկ ահաբեկիչ լինելու համար: Լուսանկարը հակառակ էֆեկտն է ունեցել:

 

Չնայած քննադատությանը՝ լուսանկարը 59,4 հազարից ավելի «լայք» է հավաքել:

 

Մադոննան քննադատության է արժանացել Դավթի աստղի և կիսալուսնի ֆոնին լուսանկարվելու համար