Մուհամմեդ Ալիի ձեռնոցներն աճուրդում վաճառվել են մոտ 400.000 դոլարով

09:00 • 01.08.14

Ձեռնոցները, որոնցով 1971-ին բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին պայքարել է ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ամերիկացի Ջո Ֆրեյզերի հետ մենամարտում և իր կյանքում առաջին անգամ պարտություն կրել, աճուրդում վաճառվել են 388.000 դոլարով։ Աճուրդը կազմակերպվել է ԱՄՆ Քլիվլենդ քաղաքում, գրում է Вести-ն:

 

«Այս ձեռնոցները, ինչպես և շատ այլ ձեռնոցներ, որոնցով կռվել է Ալին, պատրաստվել են հատուկ պատվերով հայտնի վարպետ Սեմի Ֆրեգերի կողմից: Հետագայում ձեռնոցները փոխանցվել են Ալիի մարզիչ Անջելո Դանդիին, ով դրանց վրա թողել է իր ստորագրությունը»,- պատմել է աճուրդի տան ներկայացուցիչը:

 

1971թ. մարտի 3-ին կայացած մենամարտը ժամանակակիցներն անվանում են «դարի մենամարտ», այն հեռարձակվել է, բացի ԱՄՆ-ից, աշխարհի 35 երկրներում: Այդ օրը ռինգում հանդիպել են երկու անպարտելի չեմպիոններ` նախկին և գործող:

 

 

 

Մուհամմեդ Ալիի ձեռնոցներն աճուրդում վաճառվել են մոտ 400.000 դոլարով