Դենիել Ռեդքլիֆի երկրպագուները տապալել են նրա մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան
Բրիտանացի հայտնի դերասան Դենիել Ռեդքլիֆի երկրպագուները տապալել են Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում նրա մասնակցությամբ «Ինչ, եթե» (What if) ֆիլմի պրեմիերան, որը պետք է տեղի ունենար հուլիսի 31-ին։
Ինչպես նշում է Лента-ն, պատճառն այն է, որ Ռեդքլիֆի երկրպագուների թիվը շատ մեծ է եղել. նրանք բոլորն էլ ցանկացել են անձամբ տեսնել դերասանին՝ նախքան ֆիլմի ցուցադրությունը։
Ուստի քաղաքային իշխանություններն անվտանգության նկատառումներով ստիպված են եղել չեղարկել միջոցառումը՝ տեսնելով, թե ինչ հոծ բազմություն է հավաքվել կարմիր գորգի մոտ։
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմը պատմում է երիտասարդ աղջկա ու տղայի մասին, ովքեր, լինելով ընկերներ, սիրահարվում են միմյանց։










