Ավարտվել է Հռոմի Կոլիզեյի վերանորոգման ռաջին փուլը (լուսանկարներ)
Tod's ընկերության նախագահ Դիեգո Դելա Վելան Հռոմում կայացած համաժողովին հայտարարել է Կոլիզեյի վերականգնման առաջին փուլի ավարտի մասին: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն:
Վերականգնման առաջին փուլն ավարտվել է Tod's ընկերության ֆինանսական աջակցության շնորհիվ, որը 25 մլն եվրո է արժեցել:
Շինարարական կամրջակները, որոնք ծածկում են Կոլիզեյի առաջին հինգ կամարը, ապամոնտաժվել են 2013 թվականի հոկտեմբերին, և հուշարձանը՝ իտալական մշակույթի անվիճելի խորհրդանիշը, այժմ հանդես է գալիս իր ողջ ճոխությամբ և շքեղությամբ:
Tod's ընկերության նախագահ Դիեգո Դելա Վելան նշել է, որ Կոլիզեյի վերականգնման այս գլխավոր նախագիծն իր մեջ ներառում է.
1. Հյուսիսային և հարավային մասերի, այդ թվում՝ առաջին թատերահարկի նոր ցանկապատերի վերականգնումը:
2. Ստորգետնյա հատվածի և թաքնված Ֆլավիայի ամֆիթատրոնի պատկերասրահի վերականգնումը, հագեցումը ստանդարտ սարքավորումներով:
3. Արտաքին և ներքին մասերում զբոսաշրջիկների ընդունման համար սպասարկման վայրերի ստեղծումն ու փոխանցումը:












