Հազարավոր կակաչներ ծածկել են Լոնդոնի «Թաուեր»–ը՝ ի հիշատակ Առաջին աշխարհամարտի զոհերի (լուսանկարներ)
Այս ամառ Լոնդոնյան Թաուերը շրջապատված կլինի բոսորագույն ծովով: Արվեստագետ Փոլ Քամինսի և դիզայներ Թոմ Փիփերի նախաձեռնությամբ Լոնդոնի «Թաուեր» աշտարակի մոտ հսկայական ինստալյացիա են տեղադրել՝ նվիրված Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին:
Ինչպես հայտնում է Boredpanda.com-ը՝ լոնդոնյան աշտարակը պատվել է 888 246 կարմիր կերամիկական կակաչով՝ պատերազմում զոհված բրիտանացի զինվորականների թվին համապատասխան:
«Արյունը կարմիրով է պատել ցամաքն ու ծովերը» անվանումն ստացած ինստալյացիան կբացվի օգոստոսի 5-ին՝ Առաջին աշխարհամարտին Բրիտանիայի մասնակցության առաջին օրվանից ուղիղ 100 տարի անց: Վերջին 888 246-րդ ծաղիկը կտնկվի նոյեմբերի 11-ին՝ Բրիտանիայում պատերազմի ավարտին նվիրված հիշատակության օրը:
Կերամիկական ծաղիկներից յուրաքանչյուրը կվաճառվի 25 ֆունտով, իսկ հասույթի 10 տոկոսը կուղղվի 6 տարբեր բարեգործական կազմակերպության:




















