Մոնակոյում կայացել է Կարմիր խաչի 66-րդ պարահանդեսը (լուսանկարներ)
Մոնակոյում կայացել է Կարմիր խաչի 66-րդ պարահանդեսը։ Միջոցառմանը հյուրեր են հրավիրվել՝ միջոցներ հավաքելու հիմնադրամի համար, որը յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր է փրկում, գրում է buro247.ru-ն։
Այս օրերին Մոնակոն վերածվել է աշխարհի քարտեզի վրա գլխավոր վայրի։ Այստեղ մեկը մյուսի ետևից անցկացվում են պաշտոնական ընթրիքներ և հանդիսավոր ընդունելություններ։ Սակայն վերջին 2 շաբաթվա ընթացքում կայացած միջոցառումներից ամենակարևորը, անկասկած, Կարմիր խաչի պարահանդեսն է եղել։
Իր պատմությունն այս միջոցառումը սկսում է 1948-ից, երբ Լուի 2-րդ իշխանը Մոնակոյում ստեղծեց Կարմիր խաչ կազմակերպությունը։ Այդ ժամանակից ի վեր՝ յուրաքանչյուր տարի միևնույն վայրում՝ Salle des Etoiles սրահում, հավաքվում են ամենահեղինակավոր հյուրերը՝ իշխանական ընտանիքի գլխավորությամբ։
Ավելի քան կես դարի ընթացքում անփոփոխ են մնում այնպիսի ավանդույթներ, ինչպես բարեգործական խաղարկությունը, երաժիշտների ելույթները, ինչպես նաև հրաշալի հրավառությունը միջոցառման ավարտին։ Բացի այդ, 1989-ից պարահանդեսին սկսել են մասնակցել նաև արվեստագետներ:
Արքայազն Ալբերն ու նրա կինը՝ Շառլինը
![]()





















