National Geographic Traveler 2014 լուսանկարների մրցույթի հաղթող աշխատանքները՝ ֆոտոշարքով
Չափազանց մոտ փոթորիկներից մինչև հրեա օրթոդոքսների հարսանիք. ամփոփվել են National Geographic Traveler 2014 լուսանկարների մրցույթի արդյունքները: Հաղթող աշխատանքներն ընտրվել են ներկայացված ավելի քան 18.000 լուսանկարներից, գրում է nydailynews.com-ը։
Առաջին տեղը զբաղեցրել է Մարկո Կորոսեքի «Тhe independence day» լուսանկարը, որում պատկերված է հսկայական փոթորիկ ԱՄՆ Կոլորադո նահանգում։
Երկրորդ հորիզոնականում է Մեա Շեարիմի՝ հրեա օրթոդոքսների հարսանեկան լուսանկարը, իսկ 3-րդ հորիզոնականում՝ ավստրիացի սուզորդի լուսանկարը։




















